News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ ստուգումներ են իրականացվում մսամթերք արտադրող «Հայր եւ որդի Սարգսյաններ»  եւ «Երեմկա»  սահմանափակ պատասխանատվության ընկերություններում, որոնց ընթացքում երկու ընկերություններում էլ արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Բացահայտվել են նաեւ անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող եւ արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես արտադրական գործունեությունը կասեցնելու մասին դրույթով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի դեկտեմբերի 1-ի որոշումներով կասեցվել է «Հայր եւ որդի Սարգսյաններ» եւ «Երեմկա» ընկերությունների արտադրական գործունեությունը: Կասեցվել է նաեւ արտադրամասերում առկա պատրաստի արտադրանքի խմբաքանակների իրացումը: Միաժամանակ, կատարվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Երկու տնտեսավարողներին տրվել են  հանձնարարականներ եւ սահմանվել է ժամկետ՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 27-ը խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու վերաբերյալ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  դիտարկումներ է իրականացրել նաեւ մսամթերքի արտադրությամբ զբաղվող ութ խոշոր՝ «Մուշ», «Բեկոն պրոդուկտ», «Նատֆուդ», «Աթենք», «Մարիլա», «Բարի Սամարացի», «Բաբիկ-90» եւ «Նատալի Ֆարմ» տնտեսավարող սուբյեկտներում, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Շեղումներ չեն գրանցվել նաեւ պետական վերահսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով: Դիտարկումների շրջանակներում Ծառայության մասնագետների կողմից տնտեսավարողներին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, իրականացվել է սննդի շղթայի խորը ուսումնասիրություն՝ հնարավոր  վտանգի աղբյուրները հայտնաբերելու եւ  բացառելու համար:

Նախորդ շաբաթ հայտարարվել էր, որ «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկում եւ «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկում արձանագրվել է մանրէաբանական շեղումներ՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով, որը, լինելով անվտանգության ցուցանիշ, առաջին հերթին հանդիսանում է սանիտարահիգիենիկ ցուցիչ: «Մարիլա» եւ «Բարի Սամարացի» ընկերությունները, որպես բարեխիղճ արտադրողներ, իրականացրել են շեղումով խմբաքանակի հետ կանչը շուկայից, Ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր գործողությունները անհամապատասխանությունների հավանական աղբյուրի բացահայտման եւ հավանական ռիսկերի՝ անգամ ոչ էական բացթողումների, բացառման ուղղությամբ:

«Մարիլա» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքից լաբորատոր փորձաքննության ներկայացված խմբաքանակների նմուշներում եւս անհամապատասխանություններ չեն արձանագրվել. արտադրանքը համապատասախանում է Մաքսային Միության  ТР ТС 034/2013 եւ ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգերով  սահմանված պահանջներին: Այս երկու արտադրողների՝ իրացման ցանցում առկա արտադրանքը բավարարում է սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ