News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մասնավոր օդանավի օդաչուն Գերմանիայի երկնքում օդանավի հետագծով պատկերել է Hello  բառը։ Guardian պարբերականը հայտնում է, որ 37 րոպեանոց թռիչքի արդյունքը կարելի է տեսնել Flightradar 24 կայքում, որը հետեւում է օդային երթեւեկություններին, փոխանցում է Lenta–ն։

Մարզական Robin DR400/180 Régent օդանավը, որի թեւերի բացվածքը մոտ ինը մետրի է հասնում, դուրս է եկել գերմանական Ագատենբբուրգ քաղաքի աէրոդրոմից, նրա ուղին անցնում էր Ներքին Սաքսոնիայի վրայով։ Գրության երկարությունը կազմել է  մոտ 20 կմ։

Դեռ հայտնի չէ, թե ով էր կառավարում օդանավը։ Flightradar 24 -ի տվյալներով անցած թռիչքներից մեկի ժամանակ այդ նույն օդաչուն երկնքում  պատկերել էր օդանավի ուրվագծերը ու հետդարձի ճանապարհին ստորագրել «els»  տառերով։ Մի անգամ էլ նա Գերմանիայի երկնքում հսկայական սիրտ էր պատկերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ