News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է հնարավորինս ազատել բյուրոկրատական քաշքշուկից, դա վերաբերում է նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների որոշակի կատեգորիաների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես բազմիցս կառավարության ուշադրությունը հրավիրել եմ այն խնդրի վրա, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ մանավանդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների որոշակի կատեգորիաների կողմից, պետք է առավելագույնս ազատվի բյուրոկրատական քաշքշուկից»,- ասել է նախագահը։

Ընդ որում նա հավելել է, որ պետք է հաշվի առնվեն նաեւ երկրի անվտանգության հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ