News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում՝ նախորդ ընտրություններում Բարաք Օբամայի մրցակից Միթ Ռոմնին, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, սենատոր Ռոբերտ Կորկերը ու ԿՀՎ նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսը։

Fox News-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Քելիեն Քունեյը։

New York Times-ը նշում է, որ Պետրեուսին աջակցում է Օբամայի մեկ այլ նախկին մրցակից սենատոր Ջոն ՄԱքեյնը։

«Ամենատաղանդավոր ղեկավարներից մեկը,որոնց ես երբեւէ ճանաչել եմ»,- ասել է Մաքքեյնը լրագրողներին։

2012-ին Պետրեուսը հեռացել է ԿՀՎ ղեկավարի պաշտոնից, որովհետեւ իր գաղտնի օրագիրը տրամադրել էր իր կենսագրությունը գրողին։

Սակայն այս փաստը Մաքքեյնին չի մտահոգում․ «Մարդիկ կարող են սխալներ գործել, բայց կյանքը շարունակվում է», -ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ