News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոտ հարյուր քսան հազար մարդ է մասնակցել Ուզբեկստանի նախագահի վաղաժամկետ քվեարկությանը, որը ավարտվել է դեկտեմբերի 2-ին, խախտումներ չեն գրանցվել, հայտնել են «ՌԻԱ Նովոստիին» հանրապետության ԿԸՀ-ից։

Վաղաժամկետ քվեարկությունը սկվել էր նոյեմբերի 24-ին ու շարունակվել մինչեւ դեկտեմբերի 2-ը։

Օրենսդրության համաձայն՝ Ուզբեկստանի այն քաղաքացիները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող մասնակցել ընտրություններին քվեարկության հիմնական օրը, կարող են դա անել նախապես։ Ընդ որում ամենեւին էլ պարտադիր չէ բացատրություն տալ, թե ինչու են վաղաժամկետ քվեարկում։ Վաղաժամկետ քվեարկությունը սկսվում է ընտրություններից տասը օր առաջ ու ավարտվում դրանց նախօրեին։

Երկրի ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածուներին են առաջադրել երկրում գրանցված բոլոր չորս կուսակցությունները։ Քաղաքագետների կարծիքով առավել հավանական է Լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միրզիեւի հաղթանակը։ Միրզիեւը  կողմ է  ռազմաքաղաքական դաշինքներին չանդամակցելուն, նաեւ ԱՊՀ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։

Մյուս երկու թեկնածուներն են խորհրդարանի փոխխոսնակ Սարվար Օտամուրադովը՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից եւ Նարիմոն Ումարովը«Արդարություն» կուսակցությունից։ Նրանք նույնպես կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությւոնների զարգացմանը։

Սեպտեմբերի 2-ին 78  տարեկանում կաթվածից մահացել էր Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Կարիմովը։ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել վարչապետ Շավկատ Միրզիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ