News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոռնելի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մարդիկ դիմացինի  մասին միշտ կարծիք են կազմում առաջին տպավորությամբ, հայտնում է Svopi-ն՝ վկայակոչելով Social Psychological and Personality Science-ը:

Գիտնականների փորձին մասնակցել է 55 մարդ: Նրանք ուսումնասիրել են 4 աղջիկների լուսանկարներ, որոնցում նրանք ժպտում են կամ դեմքի չեզոք արտահայտություն ունեն: Փորձարկվողները պետք է պատասխանեին, թե որքանով են իրենք համակրում լուսանկարների կանանց եւ նշեиն, թե որքանով է այդ կինը բարեխիղճ, շփվող, էմոցիոնալ առումով կայուն:

Ավելի ուշ մասնակիցները 6 ամիս շփվել են լուսանկարների աղջիկների հետ: Դրանից հետո նրանք պետք է նորից բնութագրեին այդ աղջիկներին: Պարզվել է, որ շփվելուց հետո աղջիկների նկատմամբ մասնակիցների վերաբերմունքը չի փոխվել: Եթե լուսանկարների կանայք առաջին հայացքից բացասական տպավորություն են թողել, ապա շփվելուց հետո նրանք իրենց վերաբերմունքը չեն փոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ