News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում դեկտեմբերի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում չի լինի «բոլորին դեմ» տարբերակը, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով հանրապետության ԿԸՀ–ին։

«Ոչ, նման տող չի լինի, մեր ճանապարհն այդպիսին չէ»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Այդպիսով՝ ընտրողները պետք է  նշում կատարեն առաջադրված 4 թեկնածուներից մեկի անվան դիմաց։

Ուզբեկստանի ԿԸՀ–ն գրանցել է երկրում գործող 4 կուսակցությունների 4 թեկնածուներին։ Խորհրդարանում  մեծամասնություն կազմող «Գործարարների եւ գործնական մարդկանց շարժում/Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն»–ից առաջադրվել է երկրի վարչապետ, պետության ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիեեւին։

«Միլի Թիքլանիշ» ժողովրդավարական կուսակցությունն առաջադրել է Կենտրոնական խորհրդի նախագահ Սարվար Օթամուարտովին։

Սոցիալ–դեմոկրատական «Ադոլաթ» կուսակցությունն առաջադրել է գործկոմի նախագահ Նարիմոն Ումարովին։

Ուզբեկստանի Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունն առաջադրել է կենտրոնական խորհրդի նախագահ Խոթամժոն Քեթմոնովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ