News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել մինչեւ արտասահմանյան առաջնորդների հետ կապվելը խորհուրդի համար դիմել պետքարտուղարությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Քերրին հայտարարել է, որ ցանկացածին, ու Թրամփը կառաջադրի պետքարտուղարի պաշտոնում կծանոթացնի գործերի ընթացքին: Ներկայումս այս պաշտոնի հիմնական հավակնորդներն են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանը, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ինչպես նաեւ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեւիդ Փեթրեուսը:

Ավելի վաղ Թրամփը 1979 թվականից ի վեր առաջին անգամ շփվել է Թայվանի նախագահի հետ: Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին նրանց հեռախոսազրույցը «մանր սադրանք» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ