News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին վերջին համաձայնագիրը թեեւ դեռեւս խոր վերլուծությունների կարիք ունի, բայց մեծ հաշվով այն Հայաստանի օգտին է: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Եթե նկատի ենք ունենում ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում, այն, որ մենք ունենք երկու հարեւան, որոնց մտադրությունները մեր նկատմամբ բացահայտ ագրեսիվ են, ապա իր մեծ հաշվով դա մեր օգտին է: Մանրամասները վերլուծության կարիք ունեն, բայց մեծ կտավի վրա դա զսպող գործոն է մեր հարեւանների համար»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով համաձայնագրի հնարավոր վտանգների մասին՝ Ալեքսանդր Մանասյանը մտավախություն հայտնեց, որ երբեմն այսպիսի փաստաթղթերը բազմաշերտ են լինում եւ թաքնված ծուղակներ ու երկիմաստություններ են պարունակում։

«Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Ռուսաստանը գործնականորեն հետ կանգնի դրանից, բայց դա առայժմ տեսանելի չէ: Հնարավոր վտանգները միանշանակ կանխատեսելի չեն: Եթե Ադրբեջանում Ռուսաստանը փորձում է չկորցնել իր վերջին ներկայությունը, ապա Հայաստանի դեպքում մենք դառնում ենք գործոններից մեկը, որի վրա կարող է հենվել Ռուսաստանը հնարավոր լարումների դեպքում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Մոսկվայում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով Հայաստանը և Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը: Միացյալ զորախումբը նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ