News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ ԱՄՆ ինը նահանգներում կենդանիների հետ սեռական ակտերը պաշտոնապես արգելված չեն, գրում է Informing–ը։

Կենդանիների պաշտպանները սարսափել են այն փաստից, որ Հավայի, Քենթուկի, Նեւադա, Նյու Մեքսիկո, Թեքսաս, Վերմոնտ, Արեւմտյան Վիրջինիա ու Վայոմինգ նահանգներում չկան կենդանիների հետ սեռական կապն արգելող օրենքներ։

Պետք է ասել, որ Օհայո նահանգում սենատը միայն նոյեմբերի վերջին է քվեարկել կենդանիների հետ սեռական հարաբերությունների արգելքի օգտին։

Հիմա այդ նահանգում կենդանիների հետ սեքսի, նաեւ կենդանիներ գողանալու համար սպառնում է քրեական հետապնդում ու հոգեբանական փորձաքննություն։

Օհայոյի սենատորը հայտնել է, որ չի ուզում, որ իր նահանգի տարածքում նման այլասերվածություններ տեղի ունենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ