News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի պարտությունը Եվրոպայի համար կդառնա «ընդամենը վեց ամիսների ընթացքում երրորդ ցնցումը «Բրեքսիթից» ու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո», գրում է տեսաբան Կլաուս Գայգերը գերմանական Die Welt թերթում։ Ռենցիի պարտությունը կարելի է գնահատել որպես «երրորդ խոշոր ժողովրդական ընդվզում քաղաքական իսթեբլիշմենթի դեմ ու երրորդ հարված եվրոպական գաղափարներին»։

Հեղինակի խոսքով, իտալացիները իրենք են «հրաժարվել ավելի լավ ապագայի իրենց հնարավորությունից»։ Եվ այսպես իսթեբլիշմենթի հակառակորդ էին անվանում նաեւ Մաթեո Ռենցիին, որը  մի քանի տարի առաջ իշխանության եկավ հենց որպես քաղաքական իսթեբլիշմենթի դեմ պայքարող։ Այն ժամանակ վարչապետը իտալացիներին խոստացել էր «վերջ տալ» Իտալիայում քաղաքական վերնախավին։

Իսկ հիմա իտալացիները «երես են թեքել Ռենցիից ու շրջվել դեպի այն ուժերը, որոնք արդեն խոստանում են Ռենցիին «վերջ տալ», այսինքն դեպի «Հինգ աստղերի շարժում»։ Բայց այդ կուսակցությունը չափազանց անկանխատեսելի է ու հայտնի չէ, թե ինչ կկատարվի, եթե այն գա իշխանության։ Հնարավոր է նույնիսկ հեռացում եվրագոտուց», շեշտում է Գայգերը։

Մինչդեռ Ռենցին մնացել էր մենակ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում ու նա հաղթանակի շանսեր չուներ, քանի որ իտալացիները հերթական անգամ տրվել են իշխանությունը տապալելու իրենց ցանկությանը, գրում է գերմանական պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ