News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնագետները գտել են Մեծ Բրիտանիայի տարածքում առաջին միապետների կմախքները, գրում է BBC–ն։

Պեղումների ժամանակ՝ Բեքերի եկեղեցու տարածքում, որը ըստ ավանդույթի այցելել էր Արթուր թագավորը, հետազոտողները հայտնաբերել են 50-60 կմախք, որոնց մեծ մասը մեծահասակ տղամարդկանց էր պատկանում։ Դրանց մեջ կային նաեւ երկու դեռահասների կմախքներ։ Ռադիոաշխաջրածնային անալիզը ցույց է տվել, որ աճյունները Ք․հ 5-6-րդ դարերին են պատկանում։ Շոտլանդիայում Այոնա աբբայության միապետների աճյունները, որոնց հայտնաբերվել էին ավելի վաղ, վերագրվում են 6-րդ դարի վերջին, իսկ Գլաստոնբերիի աբբայության աճյունները ՝ 7-րդ դարին։

Բեքերի վանքը գտնվում էր Գլասթոնբերիում, Անգլիայի հնագույն քաղաքներից մեկում, որը Սոմերսեթշիր կոմսության տարածքում է։ Աճյունների հետագա հետազոտությունները թույլ կտան պարզել, արդյոք վանքի տարածքում բնակվողները տեղացիներ են եղել, թե եկվորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ