News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2017թ. բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացումներին համահունչ եւ իրատեսական: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում ՀՀ 2017թ. պետական բյուջերի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, որ բյուջեի քննարկման ժամանակ պետք է հաշվի առնել տնտեսական զարգացումները:

«Չենք կարող ներկայացնել մի բյուջե, որը հաշվի չի առնում տնտեսական զարգացումները, անջատված է տնտեսական իրականությունից: Կարեւոր է մակրոտնտեսական կայունության սկզբունքը: Պարտքի կայունացման միջոցով պետք է գնանք հակաբյուջետային կոնսոլիդացիայի»,-ասաց նախարարը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Վարդան Արամյանի խոսքով՝ ծախսերի մասով պետք է պահպանողականականություն դրսեւորել 2017թ., որպեսզի ապագայի համար պարտքը լինի կառավարելի եւ դուրս չգա վտանգավոր տիրույթից:

«Կարեւոր է նաեւ հարկային եկամուտների հավաքագրման սկզբունքը. այս մասով պետք է եւս իրատես լինել եւ հարկային ծանրաբեռնվածություն չդնենք հարկային գործակալների եւ տնտեսվարող սուբյեկտների վրա: Ծրագրային բյուջետավորման ձեւաչափով մեր քննարկումները որակական նոր հարթություն կտեղափոխվեն՝ կունենանք ոչ միայն ֆինանսական, այլեւ՝ որակական ցուցանիշներ»,-ընդգծեց նախարարը:

Վարդան Արամյանի խոսքով՝ բյուջեի ընդհանուր ուրվագիծը փոփոխության չի ենթարկվել, ընդհանուր բյուջեն իր շրջանակներով պահպանել է իր նախորդ ցուցանիշներ:

 «Եկամուտների մասով ծրագրավորում ենք շուրջ 1 միլիոն 2 հարյուր 10 միլիարդի չափով հարկային եկամուտներ, տուրքեր եւ այլ եկամուտներ: Հարկային եկամուտները լինելու են 1 միլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը պահպանվել են 1 միլիոն 3 հարյուր 60 միլիարդի շրջանակներում, դեֆիցիտը՝ շուրջ 150 միլիարդ հարյուր միլիոն: Առաջարկվել է նվազեցնել կրթության ոլորտում ծախսերը՝ 1 միլիարդ 25 միլիոն դրամով: Դա կապված է աշկերտների թվաքանակի ճշգրտմամբ՝ փաստացի ցուցանիշների վրա ունեցել ենք այս կրճատումը: Ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձի մասով ծախսերը նվազեցվել են 13.1 միլիարդ դրամով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ