News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ից 3-ը Վարշավայում տեղի է ունեցել Եվրոպայում Դեմոկրատների եւ ազատականների դաշինք կուսակցության (ALDE) տարեկան հերթական համագումարը, որին մասնակցել է նաեւ ALDE անդամ հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համագումարի շրջանակներում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ինչպես ALDE կուսակցության ղեկավար կազմի, այնպես էլ եվրոպական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Լինկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, 4+4+4 բանակցությունների արդյունքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացման հարցերի շուրջ:

ALDE կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի հետ հանդիպմանը քննարկվել են կուսակցության առաջիկա անելիքները, Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու առաջիկա միջոցառումների հետ կապված հարցեր:

Կոնգրեսի ներկայացուցիչները ALDE-ի նախագահին հրավիրել են դեկտեմբերի 17-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի համագումարին:

ALDE փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իլհան Քյուչուքի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Կոնգրես-ALDE համագործակցության, Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ներկայացուցչական դիտորդական առաքելություն ուղարկելու հնարավորությունների վերաբերյալ:

ALDE Քաղաքական պատասխանատու Ֆիլիպ Հանսենի հետ քննարկմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններին Կոնգրեսի մասնակցության հարցերին: Հանսենը ներկայացրել է ALDE կուսակցության առաջնահերթությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել Կոնգրեսին՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ