News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Շնող համայնքում անհանգստացած են Թեղուտի պոչամբարի լցվելու արագ տեմպից, հաղորդում է «ԷկոԼուրը»

«Ինչքան ես տեղյակ եմ, 50 տարով է պոչամբարի պայմանագիրը, բայց մի տարում լցվել է: Մենք հանդամասին ասում ենք բաղեր, այդ տարածքում է պոչամբարը, ահռելի պատնեշը կառուցեցին, դեռ երկու տարի չկա, պոչամբարն արդեն լցվել է: Ինչքա՞ն այդ պատնեշը պիտի բարձրացնեն… Շատ բարձր ռիսկ է դա: Մենք բնական աղետից ոչ մի անգամ ապահովագրված չենք: Երբ այստեղ, Աստված մի արասցե, խոշոր ցնցում լինի, ես ո՞նց համոզված լինեմ, որ դամբան կդիմանա: Կարող է՝ մի օր պատռվի, այս տարածաշրջանում կլինի լուրջ աղետ»,- նշել է Շնողի նախկին համայնքապետ Հովհաննես Սահակյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Այդ պոչամբարն արագ բարձրանում է լեռնային գետի հունում: 10 օրվա մեջ այնքան է առաջ գնացած լինում, որ տեսողականով երեւում է: Որ մի շատ լավ անձրեւառատ տարի լինի, այդ ամբողջ պոչանքը բերելու է, լցնելու գյուղի մեջ»,- ասաց Շնողի բնակիչ Լեւոն Ալիխանյանը:

ԷկոԼուրի հարցին, թե որն է պոչամբարի արագ բարձրանալու պատճառը, բնակիչներն ասացին, որ, իրենց հասած լուրերի համաձայն, հանքաքարում օգտակար հանածոներն ավելի քիչ են, քան հաշվարկվել էր նախագծով, այդ պատճառով թափոններն ավելի շատ են:

Թեղուտի պոչամբարի արագ լցվելու մասին նշված է նաեւ Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում: Ըստ զեկույցի՝ սեյսմիկ գոտում գտնվող պոչամբարը միջազգայնորեն ընդունված բարձրացման արագությունից ավելի արագ է բարձրանում, ինչը պոչամբարի պատնեշի պատի անկայունության պատճառներից է: Զեկույցում նաեւ նշված է. «Թեղուտի պոչամբարի ներկայիս նախագիծը միջազգային չափանիշների համեմատությամբ անընդունելի է ֆիզիկական անկայունության առումով: … Այն համարժեք չէ թե՛ բնապահպանական, թե՛ ֆիզիկական կայունության առումով… հարկավոր էր լուծել վտանգված բնակչության եւ կյանքի կորստի պոտենցիալ խնդիրները, հատկապես՝ Շնող համայնքի դեպքում, որը գտնվում է փլուզման սցենարի ստորին գոտում»:

Զեկույցի վերաբերյալ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ըներության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին տեղեկացրեց. «Թեղուտ» ՓԲԸ պոչամբարը նախագծվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ կողմից եւ համապատասխանում է ՀՀ գործող շինարարական եւ սեյսմիկ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Ինչ վերաբերում է դրա կայունությանը, ապա դեռեւս 2015թ. հուլիսին այդ հարցը քննարկվել է Եվրոպական բանկի մասնագետների մասնակցությամբ եւ ձեռք է բերվել համաձայնություն/կայացվել է որոշում՝ շարունակել պոչամբարի շահագործումը՝ այդ ընթացքում կատարելով մոնիթորինգ:

Պոչամբարի հետ կապված մյուս խնդիրն էլ Շնող գետի աղտոտումն է, ինչի վերաբերյալ «Վալլեքս»-ը պատասխանել է. «Շնող գետի աղտոտումը պայմանավորված էր 2016թ. հունվար-փետրվարին առատ տեղումներով եւ արագ ձնհալով, ինչի արդյունքում ավելի խոշոր վթարից խուսափելու նպատակով Ընկերությունն ստիպված էր պարզեցման ավազանից կատարել ջրի կառավարելի բացթողումներ: Հետագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար շրջանառու ջրի պոմպակայանում պոմպերի թիվն ավելացվել է թվով մեկ ստացիոնար եւ մեկ պահեստային պոմպերով»:

Այս պատասխանից հետո էլ շնողցիները շարունակում են բողոքել գետի աղտոտվածությունից: «Գետը գնալով ավելի է աղտոտվում: Փաստացի գիշերները բաց են թողնում պոչամբարը: Եթե իրենք մաքրման կետ չունեն, ինչպե՞ս են մաքրելու: Երկու հատ ցուցադրական բասեին են սարքել, հենց դուք Երեւանից դուրս եք գալիս, այդ բասեինի մեջ լցնում են, լցվում է, ու դրանից հետո էլի նույն վիճակը: Գյուղի մի հատվածը Շնող գետի ջրից են օգտվում, փաստացի ջրազրկված են մարդիկ… Տնտեսական վնաս են կրում մարդիկ: Մեկը ես, որ հեկտարներով տարածք ունեմ պոչամբարի ներքեւը, չեմ ջրում, մի երկու ծառ եմ ջրում գյուղի խմելու ջրով: Այսինքն, ջրազրկված ենք»,- ասաց Լեւոն Ալիխանյանը:

Թեղուտի պոչամբարը գտնվում է Խառատանոց գետի կիրճում: Ընդգրկում է շուրջ 110 հա տարածք: Թեղուտի պնձամոլիբդենային հանքավայրի ՇՄԱԳ-ի համաձայն՝ պոչամբարը նախատեսված է 173,6 միլիոն խմ պոչանքի համար, որոնք կկուտակվեն 28 տարվա ընթացքում տարեկան 7 միլիոն տոննա արտադրողականության դեպքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ