News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 8-րդ կմ-ում բախվել են «VAZ 2109» մակնիշի 34 DP 903 համարանիշի (վարորդ՝ 49-ամյա Գ. Դ.) եւ «Ford Transit» մակնիշի 517 OP 61 համարանիշի (վարորդ՝ 28-ամյա Ա. Մ.) ավտոմեքենաները:

Փրկարարները Գ.Դ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին բուժօգնություն. վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ