ԱՄՆ Թեքսասի նահանգում 2 մեքենա ընկել են ճանապարհին գոյացած փոսը, որի հետեւանքով զոհվել է 1 մարդ, եւս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է NBC–ն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում։ Հիմնահողի փլուզումից ճանապարհի վրա 3-6 մ խորությամբ փոս էր գոյացել, որը լցվել էր ջրով։ Հաղորդվում է, որ փլուզման պատճառը կարող էր լինել խողովակի պայթյունը։
Միջադեպի հետեւանքով զոհվել է տեղի շերիֆիի տեղակալ Դորա Նիշիխարան։