News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում աշխատողները մետրոյի համար նոր թունել փորելիս մամոնտի մնացորդներ են հայտնաբերել։ Այս գտածոյի մասին պատմում է լոսնջելեսյան մետրոյին նվիրված The Source կայքը, փոխանցում է Gazeta-ն։

Հնէաբանները հանել են ժանիքի մեկ մետրանոց կտոր, գանգ ու ավելի երիտասարդ կենդանու՝ մամոնտի կամ գուցե մաստոդոնտի ժանիքների մասեր։ Չնայած գտածոյի կարեւոր նշանակությունը ՝ մասնագետներին այն չի զարմացրել։ Նախկինում այդ տարածքից ոչ հեռու լեռնային խեժերի հանքավայր է եղել։ Խեժը հոսում էր դեպի հարթավայր, գոյացնելով լճեր, ու երբ դրանց վրա տերեւներ ու ճյուղեր են լցվել, դրանք կենդանիների համար կպչուն մահացու ծուղակների են վերածվել։ Մանր կենդանիները վայկենական էին խեղդվում, խոշորները որոշ ժամանակ թպրտում էին, գրավելով գիշատիչների ուշադրությանը, որոնք փորձելով բռնել իրենց որսին, նույնպես խրվում էին խեժի մեջ։

Մետրոպոլիտենի պատասխանատուները կանխատեսել էին նմանատիպ գտածոների հնարավորություն, դրա համար էլ հնէաբաններին էին դիմել համագործակցության համար։ Նրանք երաշխավորում են, որ աշխատանքների ընթացքում գտնված բոլոր նախապատմական հանածոներն ամբողջական ու անվնաս կհանվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ