Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է պայմանները, որոնց կատարման դեպքում Brexit–ից հետո Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ շուկաների հասանելիությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք թույլ չենք տա, որ բուլկու միջից չամիչը բաժանեն։ 4 հիմնական իրավունքները պետք է երաշխավորված լինեն՝ անձնական տեղաշարժի իրավունքը, մեր արտաքին առեւտրի ազատությունը, ծառայությունների փոխանակման ազատությունն ու ֆինանսական հոսքերի ազատությունը»,– ասել է նա Էսսենում ՔԴՄ կուսակցության համագումարում։