News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում յուրաքանչյուր 53 գործազուրկի բաժին է ընկնում միայն 1 աշխատատեղ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ–ում ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Գործազրկությունը միգրացիայ հիմնական պատճառներից է մնում, նշել է նա։
«Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրապետությունում աշխատանք է փնտրում 93.5 հազար մարդ, իսկ աշխատատեղերի քանակը 1770–ն է, այսինքն՝ 1 տեղ 53 մարդու համար»,– ասել է Շահգելդյանը։

Ընդ որում, բնակչության թիվը պակասում է։ 2016-ի առաջին 9 ամսում երկիրը լքել է 10 հազար մարդ, որոնցից 4.8 հազարը՝ արտադրողական տարիքում, որոնց վրա է ընկնում երկրի տնտեսական ակտիվության կառուցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ