News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի մջազգային օդանավակայանը «հոգեթերապեւտիկ խոզ» է ձեռք բերել, հայտնում է USA Today պարբերականը։

Խոզը ողջունելու է  այցելուներին՝ նրանց լիցքաթափելու ու զվարճացնելու համար։

Լիլու անունով խոզը միացել է օդանավակայանի «պոչավոր բրիգադին», որում ավելի քան քսան շուն կա։ Խոզին տրամադրել են համազգեստ, որի վրա գրված է «Շոյիր ինձ», կիսաշրջազգեստ ու գլխարկ։

Շները հերթապահում են Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում 2013-ի դեկտեմբերից։ Կենդանիները շրջում են տերմինալներով՝ վարժեցնողների ուղեկցությամբ ու տարբեր հնարքներ ցույց տալիս։ Համարվում է, որ դա բարձրացնում է հոգնած ուղեւորների տրամադրությունը։

Լիլու խոզուկը կարողանում է պտտվել, կանգնել ետեւի ոտքերի վրա ու նվագել խաղալիք դաշնամուր, ընդ որում իր ելույթի վերջում նա խոնարհվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ