News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ԱԳ նախարար Կլաուդիա Ռուիս Մասիեուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի տնօրինում մեխանիզմի, որը մեքսիկական կողմին կստիպեր վճարել ընդհանուր սահմանին պատի կառուցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նման կառույց ստեղծելու գաղափարով հանդես է եկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարծում է, որ դա կօգնի հանցավորության եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարին:

Ռուիս Մասիեուն երեքշաբթի հանդիպել է Մեքսիկայի խորհրդարանի քաղաքական համակարգման խորհրդի հետ: Նախարարը պատգամավորներին համախմբվելու եւ ԱՄՆ-ի հետ կապեր ունեցող ձեռնարկատիրական շրջանակների հետ ավելի սերտ աշխատելու կոչ է արել, որպեսզի Վաշինգթոնի հետ բանակցությունների գործում պոտենցիալ դաշնակիցներին ակտիվացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ