News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դաժան ծեծի հետեւանքով մահացած Եղիշե Խաչատրյանի մայրը վստահ է` որդուն ծեծողների մեջ նաեւ Յուրի Հակոբյանն է եղել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը` անդրադառնալով Հակոբյանի պաշտպանի այն հայտարարությանը, թե իր պաշտպանյալը դեպքի վայրում չի եղել, այլուրեքությունը հաստատվել է:

«Նախաքննության ընթացքում ճանաչման գործընթաց նախաձեռնեց քննությունն իրականացնող մարմինը: Այդ ժամանակ չորս անձի, այդ թվում Յուրի Հակոբյանին, ներկայացրին Խաչատրյանի մորը` տիկին Էմմային, ճանաչման համար: Տիկին Էմման հստակ հայտարարեց, որ Յուրի Հակոբյանն իր որդուն ծեծողների մեջ է եղել: «Վիվարոյի» տեսախցիկները Յուրի Հակոբյանին ֆիքսել են դեպքի օրը ժամը 23:40-ին, երբ արդեն ողբերգությունը եղել էր: Նախաքննությամբ ապացուցվել է, որ դաժան ծեծը եղել է ժամը 23:05-ի սահմաններում, կանչը Շտապօգնություն գրանցվել է ժամը 23:14-ին»,- ասաց փաստաբանը:

Ըստ Պետրոսյանի` Եղիշե Խաչատրյանին սկզբում ծեծել են երեք անձ, նրանց մեջ նաեւ Յուրի Հակոբյանն է եղել, այնուհետեւ եւս երեքն են միացել, նրանց մեջ Խաչիկ Կոսյանն է եղել:

Նշենք, որ Յուրի Հակոբյանի փաստաբան Արմեն Նադիրյանը պնդում է, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանը դեպքի ժամանակ այլ վայրում է եղել, ինչն էլ նրա ալիբին է:

«Հստակ այլուրեքություն է ներկայացրել: Ասել է` ես գտնվել եմ այսինչ վայրում 23:00-ից սկսած, 23:40-ին հասել եմ մի ուրիշ վայր: Հիմա այդ մյուս վայրի տեսախցիկները ֆիքսել են նրան: Մյուս փաստն էլ, ասում ենք, ճշտելու համար, թող հարցաքննեն այդ վայրում գտնվողներին»,- ասել էր պաշտպանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Նույն գործով կալանավորված են Երեւանի բնակիչներ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանն ու Արթուր Զաքարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ