News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է № 3525 որոշման նախագիծն ամբողջությամբ եւ որպես հիմք՝ աշխարհի ժողովրդավարական երկրներին ուղղված դիմումի մասին Ուկրաինայում 1932-1933 թվականների Հոլոդոմորը ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ: Համապատասխան որոշմանն աջակցել է 233 պատգամավոր, փոխանցում է «112.ua»-ը: 

Դիմումի տեքստում նշված է, որ Ոկրաինան 1932-1933 թվականներին սարսափելի ողբերգություն է ապրել՝ Հոլոդոմորը, որը միլիոնավոր մարդկային կյանքեր է խլել: Ընդգծվում է, որ տոտալիտար ռեժիմի այդպիսի քաղաքականությունը, որը պատասխանատու է Հոլոդոմորի համար, ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժի մասին կոնվենցիայի համաձայն մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:

Պատգամավորները հիշեցրել են, որ Ռադան 2006 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Ուկրաինայում 1932-1933 թվականներին Հոլոդոմորի մասին» օրենքով Հոլոդոմորը ուկրաինացի ժողովրդի դեմ ցեղասպանություն է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ