News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վիրավորված ու զոհված զինծառայողների ընտանիքներին 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը կամավորի վերածելու շուրջ վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մնացած բոլոր առաջարկությունների հետ միասին եղել է նաեւ առաջարկություն, որ 1000 դրամի վճարը լինի կամավոր: Այդ առաջարկութունը դեռ կքննարկվի, դա կարող  է ընդունվել մասնակիորեն` որոշ խմբերի համար, կարող է պարտադիրը, որպես այդպիսին, մեխ համարվող բաղադրիչ, մնալ: Հիմա այդ հարցը քննարկման փուլում է, այն պարզ կլինի մինչեւ 2-րդ ընթերցումը»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, օրենսդրական նախաձեռնության հեղինակները պարտավոր են քննարկել ցանկացած, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը հանելու առաջարկությունը. «Եկեք նախօրոք ենթադրություններ չանեմ, ավարտուն չէ հարցը: Երբ օրակարգը հաստատված լինի, կխոսեմ հեղինակների հետ, հարցի շուրջ կունենամ պատասխան»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ