News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ջոզեֆ Ռաունդթրիի անվան բրիտանական սոցիալ քաղաքական հետազոտական հիմնադրամը պարզել է, որ մշտական աշխատանք ու կայուն աշխատավարձ ունեցող բրիտանացիների կեսից շատն աղքատության մեջ է ապրում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Ըստ հետազոտության արդյունքների, ազգային տնտեսության աճը բոլորովին չի ազդում ցածր եկամուտներով ընտանիքների բարեկեցության վրա։ Հիմնադրամի տեղեկություններով՝ երկրում 7․4 մլն մարդ, այդ թվում 2․6 մլն երեխա, ապրում է աղքատության մեջ՝ չնայած ընտանիքի մեծահասակ անդամներն աշխատանք ունեն։

Փաստաթղթում նաեւ ասվում է, որ վերջին վեց տարիներին երկրում աշխատող աղքատների քանակը աճել է 1․1 մլն-ով, նրանց 55 տոկոսը մշտական աշխատանք ունի։

«Տնտեսությունը 2010-ից սկսած աճում է, սակայն այդ ընթացքում բնակարանների բարձրացած գների, ցածր աշխատավարձերի ու աշխատունակ բնակչության որոշ կատեգորիաներին հատկացվող արտոնյալ վճարների կրճատման պատճառով շատ ընտանիքներ՝ այդ թվում նրանք, որոնք աշխատանք ունեն, բախվել են եկամուտների կրճատման խնդրին»,- մեկնաբանել է այս տվյալները հիմնադրամի ավագ վերլուծաբան Հելեն Բարնարդը։

2015-ին բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ երկրում աղքատության աճը հանգեցրել է վիկտորիանյան դարաշրջանին բնորոշ այնպիսի հիվանդությունների տարածում, ինչպիսիք են լնդախտը, խոլերան,քութեշը, կապույտ հազը ու թերսնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ