Չիկագոյի արվարձանում միջնակարգ դպրոցի մի քանի աշակերտ հիվանդանոց է տեղափոխվել մարմելադե արջուկներից թունավորվելու պատճառով, հայտնում է CNN–ը։
Տուժածները ոստիկանությանը հայտնել են, որ մարմելադե կոնֆետների մեջ մարիխուանայի հեղուկի նման ինչ–որ բան է եղել։
14 աշակերտ հոսպիտալացվել է, նրանցից առնվազն 12-ը ժելատին–արջուկներ էին կերել։
Այս պահին սննդամթերքը ստուգում են։