News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց սոցիալական փոխգործակցության որոշ ասպեկտներ կարող են չափից շատ ուտելու եւ դրան հետեւող հիվանդությունների պատճառ լինել: Ըստ Planet-today-ի՝ նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտականները:

Նրանց խոսքով՝ տոնական սեղանի շուրջ նստելը կամ ընկերական հավաքույթները, երբ տղամարդիկ շփվում են միմյանց հետ եւ ուտում, սթրես են նրանց մարսողական համակարգի համար:

Պատճառը տղամարդկանց «ես»-ն է: Երեւույթի հիմքում սոցիալական փոխգործակցության խորը մեխանիզմներ են, որոնք մեզ են հասել հեռավոր նախնիներից:

«Մյուս արուներից ավելի շատ ուտելը նշանակում է ցուցադրել սեփական առնականությունն ու առավելությունը»,- պարզաբանել է հետազոտության հեղինակներից Քորնելի համալսարանի աշխատակից Քեւին Քնիֆինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ