News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թող կառավարությունը կողմնորոշվի այն մարդկանց հարցում, որոնք զորակոչը բաց են թողել, բայց ցանկանում են Հայաստան գալ: Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում կառավարական ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ 2003 թվականին ընդունվել է «Հաստատված կարգի խախտումներով զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք: Օրենքի համաձայն՝ բաց թողած յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ վճարելով՝ քաղաքացիները կարող էին Հայաստան վերադառնալ առանց քրեական հետապնդման ենթարկվելու: Ավելի ուշ օրենքի գործողության ժամկետը երկարացվել է, բայց ահա արդեն մեկ տարի է, որ հերթական երկարաձգում չի եղել: «Եվ անհասկանալի է, թե այդ մարդիկ ինչ պետք է անեն:  Թող կառավարությունը նրանց ասի. «Ո՛չ, Հայաստանը ձեզ համար ընդմիշտ փակ է»: Եթե իշխանությունները ցանկանում են այդ օրենքը չեղարկել, ապա ես կողմ եմ: Բայց մինչեւ Նոր տարի որոշակի մի բան ասեք»,- կոչ արեց Մանուկյանը՝ դիմելով պաշտպանության նախարարին:

Ի պատասխան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ անձամբ ինքը ընդհանրապես դեմ է այդ կարգին, բայց եթե օրենքն ընդունվել է, այն պետք է հարգել: «Մենք ստեղծված իրավիճակը կքննարկենք»,- հավաստիացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ