News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:

Ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ Նախագահն ընդգծել է, որ այն եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաեւ տնտեսական բարեփոխումների եւ մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող հուսալի գործընկեր:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ հաստատված գործընկերությունը կպահպանի ձեւավորված դրական ավանդույթներն ու փորձը, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները եւ քաղաքականության առաջնահերթությունները:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման միջոցով ապահովելով կայուն տնտեսական աճ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանը հետեւողական է լինելու:

Հիշելով, որ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, Համաշխարհային բանկի փոխնախագահը նշել է, որ ՀԲ-ն Հայաստանում իր ծրագրերն սկսել է իրականացնել երկրաշարժից տուժած բնակավայրերում վերականգնողական ծրագրերի իրականացմամբ եւ հետագա տարիներին հաջողությամբ զարգացրել է փոխգործակցությունը՝ ընդգրկելով Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներ: «Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի հետ մեր գործընկերության 25-ամյակը, եւ մենք այժմ այն ոլորտներում, որտեղ կարող ենք հաջողությամբ իրագործել մեր նոր ծրագրերը, իրականացնում ենք ախտորոշման, գնահատման ծրագիր: Վստահեցնում եմ, որ ՀԲ-ն իր լավագույն ջանքը կներդնի աջակցելու Հայաստանին՝ նրա առաջընթացի գործում»,-ասել է ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ