News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել է Ոստիկանության զորքեր եւ ներկա գտնվել հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին:

Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմել է զինծառայողներին:

«Ես հպարտանում եմ ձեզնով, տղերք: Հպարտանում եւ ուժեղանում եմ ձեզանով: Շնորհակալ եւ երախտապարտ եմ ձեզ, ձեր ընտանիքներին էս զրկանքների համար, որ դուք ապրում եք: Խոնարհվում եմ ձեր առաջ՝ լինելով ձեզանից մեկը»,-ասել է նա:

Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ են խոնարհել սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողներին:

Զինավարժանքը բաղկացած էր մի քանի գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում արագ արձագանքման մասնագիտացված խմբերը ներկայացնում էին կոնկրետ իրավիճակի խնդիրներն ու լուծումները:

Առաջին գործողության ընթացքում անհրաժեշտ էր գրավել զինված անձանց տեղափոխող բեռնատար ավտոմեքենա: Խնդրի բարդությունն այն էր, որ մեքենան պետք էր գրավել ընթացքի մեջ: Օգտագործվելու էին ինքնաձիգեր ու սառը զենք:

Հատուկ վաշտի զինծառայողների գործողությունից հետո իր առաջադրանքի իրականացմանն անցավ 2-րդ գումարտակի 1-ին վաշտը՝ փախուստի փորձ կատարող մարդատարի կանգնեցում՝ այնտեղ գտնվող անձանց վնասազերծումով, ինչին հետեւում է ձերբակալումն ու ուղեկցումը:

Այնուհետեւ հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ:

Ամենածավալուն գործողությունն իրականացվեց հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի, 1-ին վաշտի եւ հատուկ միջոցների կիրառման վաշտի համատեղ ուժերով: Ահաբեկիչների զավթած շինության ազատագրման գործողության մեջ ներգրավված էին երեք գրոհային խումբ, որոնց կրակային աջակցությունն իրականացնում էին «Տիգր» հատուկ նշանակության եւ զրահապատ մեքենաները: Գրոհային խմբերն օգտագործում էին տարբեր տրամաչափի գնդացիրներ, լուսաձայնային հատուկ միջոցներ, հրաձգային զենքեր, դիպուկահար հրացան եւ այլն:

Վարժանքն ավարտվեց ձեռնամարտի եւ զենքով վարժությունների ցուցադրական ելույթներով:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների հետ քննարկել է զինավարժանքի ընթացքը, ներկայացրել իր դիտարկումներն ու դիտողությունները եւ արդյունքները դրական գնահատելով՝ տվել կոնկրետ հանձնարարականներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ