News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պակիստանում կործանված ուղեւորատար օդանավի ընկնելուց առաջ դրա շարժիչներից մեկն այրվել էր։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Պակիստանի ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Հալիդ Մահմուդը։

Օդանավը,որում 47 մարդ կար, վթարի է ենթարկվել Պակիստանում Խավելիան քաղաքի մոտ։ Լրատվամիջոցներում հրապարակվել է օդանավի ուղեւորների ցուցակը, ուղեւորները 42-ն են եղել՝ 31 տղամարդ, ինը կին ու երկու երեխա։ Նրանցից առնվազն երեքը օտարերկրացիներ։ Վթարի հետեւանքով բոլորը զոհվել են։

«Մեկ անջատված շարժիչով օդանավը դժվարությամբ կկարողանա հավասար թռիչք պահպանել։ Իսկ եթե աշխատող շարժիչը ավելի քիչ  քարշուժ է արտադրում՝ խնդիրը բարդանում է։ Ըստ ամենայնի, օդանավը շարունակել է կորցնել բարձրությունը ու բախվել է սարին։ Ցավոք օդաչուն չի կարողացել ոչինչ անել։ Բայց վթարի փաստացի պատճառը, իհարկե քննչական խումբը կորոշի»,- ասել է նախկին օդաչուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ