News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում պատգամավորներն առաջարկել են երկիրը նահանգների բաժանել՝ լուծարելով մարզերը։

Ինչպես հայտնում է haqqin.az–ը, Ադրբեջանի որոշ մարզեր միավորելու եւ առավել խոշոր վարչական միավորներ ստեղծելու առաջարկով Միլի Մեջլիսում հանդես է եկել պատգամավոր Ֆազաիլ Աղամլըն։ Պատգամավորը կարծում է, որ դա կառավարման  համակարգը  մարզերում ավելի ճկուն եւ արդյունավետ կդարձնի։

«Դեռեւս դժվար է ասել, թե որքանով է բաժանման այս առաջարկը համապատասխանում աշխարհագրական դիրքին, արդյունաբերական եւ գյուղատնտեսական պոտենցիալին, սակայն չի կարելի չընդունել, որ ոչ այնքան մեծ պետության համար, ինչպիսին Ադրբեջանն է, 61 մարզը շատ է։ Շատ հավանական է, որ փոքր տարածքների փոխարեն առավել նպատակահարմար է ունենալ 7-8 նահանգ»,– ասել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ