News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աղվերանում կայացած Բաց տվյալների հաքաթոնում հաղթած երեք թիմերը հնարավորություն ստացան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը:

Հանձնաժողովի անդամների քննարկումների եւ գնահատման արդյունքում ընտրված երեք լուծումներն են՝ hosanq.info-ն, որն, օգտագործելով  ՀԵՑ-ի բաց տվյալների շտեմարանը, հնարավորություն է ընձեռում հետեւել էլեկտրաէներգիայի ծախսի անհատական պատմությանը, Խոշոր հարկատուների տվյալների վիզուալիզացիայի harkatu.am հարթակը եւ GeoVizData թիմը, ում ստեղծած լուծումը, օգտագործելով բաց տվյալների երկու շտեմարանների՝ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների քարտեզների տվյալները, վիզուալիզացիայի է իրականացնում՝ օգտագործելով գեո-տարածական տեխնոլոգիաները (Geospatial Technologies):

Կոլբա լաբի կազմակերպած հաքաթոնին մասնակցում էին ավելի քան 50 ծրագրավորողներ: Յուրաքանչյուր թիմ ուներ հինգ րոպե գնահատող հանձնաժողովին ներկայացնելու քսան ժամից ավել տեւող ծրագրավորման ու համատեղ աշխատանքի արդյունքը:

Հաքաթոնի մասնակիցներին հասանելի էին բաց տվյալների երեք հիմնական շտեմարաններ՝ առողջապահության ոլորտի տվյալներ (ապանձնավորված բուժ. հաստատություններ այցերի տվյալներ), Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված ռիսկերի քարտեզները եւ datalex.am հարթակի վրա հասանելի դատական գործերի շտեմարանները, որոնց հիման վրա էլ մշակվեցին նորարար լուծումները:

Դեկտեմբերի 3-4-ը Աղվերանում անցկացված երկօրյա հաքաթոնի նպատակն էր օգտագործել պետական հատվածի բաց տվյալները եւ փորձել մշակել Հայաստանում առկա խնդիրների նորարար լուծումներ: Հաքաթոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ