News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Լեհաստանի Կիելցե քաղաքի Մշակույթների երկխոսության թանգարանում կայացավ «Warsztat ormianski» խորագրով հայկական մշակույթին նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Կիելցեի Ազգային թանգարանը՝ Շվիենտոկշիսկի վոևոդության (մարզի) մարշալեկ Ադամ Յարուբասի և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հովանու ներքո:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենությանը և կազմակերպիչներին՝ հայկական մշակույթի մի շարք բացառիկ նմուշների յուրօրինակ և տպավորիչ ցուցադրություն կազմակերպելու համար և նշեց, որ այն այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն պատկերացում կազմել հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, ինչպես նաև հայ և լեհ ժողովուրդների մշակութային ընդհանրությունների մասին:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեհաստանի տարբեր թանգարանների և հավաքածուների՝ հայկական մշակույթին վերաբերող բացառիկ ցուցանմուշներ, միջնադարյան հայկական ձեռագրեր և գրքեր, գորգեր, զենքեր, Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերի լուսանկարներ և այլն:

Ցուցահանդեսի կազմակերպմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Կրակովի թանգարանը, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանը, Լեհաստանի Ազգային գրադարանը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ