Եվրախորհրդարանն ու ԵՄ անդամները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի եւ Վրաստանի համար անվիզա ռեժիմի պլանի շուրջ, հայտում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալությունը նշում է, որ փաստորեն, 50 մլն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի։
Մեխանիզմի շուրջ համաձայնությունը, որը կարող է անվիզա ռեժիմը խզել արտակարգ դեպքերում, ձեռք են բերել դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան։