Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանկական երկաթուղուց դեպի ձորն ընկած ճանապարհահատվածում քարերը թուլացել, կախվել են, առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մանկական երկաթուղու մոտակայքում՝ մոտ 25 մ բարձրության վրա, պոկվել եւ կախվել են ժայռաբեկորներ եւ ծառ, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայրում է գտնվել ԵՓՎ Կենտրոն համայնքային բաժնի պետը եւ ԲՊԱՀՎԿ վարչության ավագ հրահանգիչը, ով տեղեկացրեց, որ քարաթափման վտանգի վերացման համար կձեռնարկվեն միջոցներ:
Փրկարարներն իջեցրել են ծառը: