News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վրա գրոհել են կարմիր հրե մրջյունները, հայտնում է BBC–ն։ Դրանք կարող են վտանգավոր լինել ու ավելի մեծ վնաս հասցնել երկրին, քան վայրի ճագարները, եղեգադոդոշները ու աղվեսները միասին վերցված։ Փորձագետների գնահատականով, մրջյունների խայթոցների հետեւանքով անաֆիլակտիկ արձագանքի դեպքերի քանակը կարող է հասնել տարեկան 3 հազարի։

Կարմիր մրջյունների շարասյունները Ավստրալիայում հայտնվել են 2001-ին՝ Բրիսբեն ծովային նավահանգստով։ Դրանք տարածվել են Քվինսլենդի հարավ- արեւելքում ու հիմա հասնում են Նոր Հարավային Ուելսին։ Կարմիր մրջյունների խայթոցները կարող են ալերգիկ արձագանք առաջացնել, երբեմն էլ մահացու լինել։ ԱՄՆ-ում ավելի քան 80 մահ է գրանցվել այդ միջատների խայթոցներից։ «Հրե մրջյունները կարող են վնաս հասցնել մեր տնտեսությանը, շրջակա միջավայրին, առողջապահությանն ու մեր կենսակերպին»,- համարում է Էնդրյու Կոկսը, Ինվազիվ տեսակների հարցերով խորհրդի գործադիր տնօրենը։

Գյուղատնտեսության դաշնային նախարարության ներկայացուցիչ Բարնաբի Ջոյսի խոսքով, մրջյուններին ոչնչացնելու համար արդեն 328 մլն դոլար է ծախսվել։ Իսկ հետագա միջոցառումները կքննարկվեն մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ