5-րդ գումարման Ազգային ժողովը 2016-ի աշնանային նստաշրջանն ավարտել է ազգային օրհներգով։
Նշենք, որ 2017-ի գարնանային նստաշրջանը կհամընկնի ապրիլյան խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավին։ Այդ պատճառով կարեւոր օրինագծերը շտապում են ընդունել մինչեւ տարեվերջ, քանի որ փետրվարից պատգամավորները զբաղված կլինեն քարոզարշավով։
Այդ պատճառով դեկտեմբերի 13-ին խորհրդարանում մեկնարկում է արտահերթ նստաշրջան։