News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի Սուրի շրջանի նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի տեղադրած հայերենով ու ասորերենով գրությունները հանվել են Սուրի քաղաքապետարանում նշանակված հարկադիր կատարողների կողմից։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանում ձերբակալված քուրդ քաղաքապետի փոխարեն նշանակված հարկադիր կատարող Բիլալ Օզքանի հրահանգով քաղաքապետարանի մուտքի մոտ հայերենով ու ասորերենով գրված «Սուրի քաղաքապետարան» գրությունները հանվել են։

Հանված գրության փոխարեն կախվել է Թուրքիայի դրոշը։

Նշենք, որ Աբդուլլահ Դեմիրբաշը Թուրքիայում առաջին քաղաքապետն է եղել, որ քաղաքապետարանի շենքի վրա հայերենով ցուցանակ է փակցրել։ Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել էր նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ