News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավելի քան տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել լրագրողների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներն ու կտտանքները։

«Ընդդեմ կտտանքների կազմակերպության» կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարարությունը բազմանշանակետ հարձակում է իրականացնում խոսքի ազատության վրա, այդ թվում համացանցում քննադատական արտահայտությունների համար խիստ պատիժ սահմանելով, գրաֆիտիի համար երիտասարդ ակտիվիստներին բանտարկելով, անկախ լրատվամիջոցների կայքերը արգելափակելով, նաեւ լրագրողներին ու ակտիվիստներին հետապնդելով ու նրանց իրավունքները խախտելով։

Տասնութ կազմակերպություն, այդ թվում Մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հիմնադրամը, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը, Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում հարգել մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները , նաեւ միջազգային գործընկերներին կոչ են անում հետամուտ լինել, որ Ադրբեջանը կատարի իր պայմանագրային պարտավարությունները որպես Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական հռչակագրի եւ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի մասնակից երկիր։

Բացի դրանից կազմակերպությունները Արդյունահանող ոլորտների գործունեության թափանցիկության նախաձեռնության խորհրդին (EITI) կոչ են արել Ադրբեջանի անդամակցության շարունակության մասին որոշում կայացնելիս՝ նկատի ունենալ այդ երկրում մարդու իրավունքների վերոնշյալ խախտումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ