News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պայմանագրային աշխատակիցները իրար են խառնվել։ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը կրճատումների քողի տակ չի երկարաձգելու՝ նրանց պայմանագրերը եւ աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին։ Դա ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե նա փոխարենը աշխատանքի չընդուներ իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Թովմասյանի նախընտրած աշխատակիցները արտոնյալի կարգավիճակում են։ Նրանք կարողանում են ստանալ իրենց աշխատավարձերը, եթե անգամ երկարաժամկետ բացակայում են երկրից եւ չեն հաճախում աշխատանքի։ Ի մասնավորի՝ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը Թովմասյանի սանիկն է եւ ամիսներով աշխատանքի չի գալիս, քանի որ գտնվում է արտերկրում,սակայն բարեխղճորեն ստանում է իր աշխատավարձը: Ի դեպ, իրավաբանական վարչությունն ու կադրերի վարչությունը ուռճացված են, սակայն կադրերի առատությունը չի մտահոգում ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ այստեղ եւս ծանոթ-բարեկամներ են։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը իր որոշումները միանձնյա չի կայացնում, նրան ակտիվորեն աջակցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«ՉԻ» տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանը ԱԺ աշխատակիցներին պահում է իրենից հարյուրավոր մետրեր հեռու: Նրա հետ կարելի է շփվել կամ վայբերով, կամ սկայպով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ