Ստամբուլի համալսարանում դասավանդող դասախոսների դեմ իրականացված համաժամանակյա գործողության ընթացքում դեկտեմբերի 9-ի առավոտյան ձերբակալվել է 87 դասախոս։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ձերբակալված դասախոսները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ։ Ձերբակալվածների մեջ են բազմաթիվ դոցենտներ, պրոֆեսորներ, ինչպես նաեւ «Կենտրոնական» կուսակցության նախագահը։
Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել 12 նահանգներում։