News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին հեռացնելու օգտին քվեարկել է խորհրդարանի 234 պատգամավոր, դեմ՝ 56-ը։ Եվս 2 մարդ ձեռնպահ է մնացել։ 7 քվեաթերթ անվավեր է ճանաչվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հիմա իմպիչմենտի որոշումը պետք է հաստատի կամ մերժի Սահմանադրական դատարանը։

Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, խմբագրել է նախագահի ելույթները: Քննիչները ենթադրում են, որ նա մասնակցել է երկրի կառավարմանը:

Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն էր խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ