News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պնդում է` իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում` որպես մեղադրյալ ներգրավվելով ամռանը Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:

«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել: Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին եւ այսօր արդեն հրավիրել են բաժին` մեղադրանք առաջադրելու: Իմ մեղքն այն է, որ այդ օրն այնտեղ եմ եղել»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, ոսոստիկանության ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Անի Զախարյանի խոսքով, իրեն բոլորը ճանաչում են` որպես լուրջ քաղաքական տեսլականով ունեցող քաղաքական գործիչ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է քաղաքացիական եւ հասարակական գործունեություն ծավալելուն. «Միթե այդքան խոհեմություն ես չունեի, որ կանգնեի այդքանի մոտ, ասեի` կոտրեք ոստիկանական մեքենայի ապակին եւ ի՞նչ էր տալու այդ ապակին կոտրելը: Ես համոզված եմ, որ այս ամբողջը կապված է իմ քաղաքական գործունեության հետ, քանի որ առջեւում համապետական ընտրություններ են, իսկ ես սկզբունքային եմ, բազմիցս ապացուցել եմ, որ չեմ վաճառվում, 2012թ.-ին դուրս եմ եկել Հանրապետական կուսակցությունից իմ դիմումի համաձայն: Ես այնպիսի քաղաքական գործիչ եմ, որ կարող եմ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծել Հանրապետությունում»:

Անի Զախարյանը հայտնեց, որ ինքը հղի է եղել եւ այս քաշքշուկների պատճառով ինքը կորցրել է իր երեխային, սակայն չի պատրաստվում հետ կանգնել, շարունակելու է պայքարել արդարության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ