News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանցի ժողովրդի հայր» Հեյդար Ալիեւի հուշարձանի գրաֆիտիի շուրջ տրագիկոմեդիան մոտենում է հանգուցալուծմանը։ Նախօրեին գրաֆիտիի հեղինակներից մեկը՝ NİDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովը, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Բայրամ Մամեդովն ու Ղիյաս Իբրահիմովը կալանավորվել էին այն բանից հետո, երբ Հեյդար Ալիեւի արձանի վրա քաղաքական կարգախոսեր էին գրել. «Շնորհավոր ստրուկների տոնը»։ Սակայն նրանց մեղադրել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Իբրահիմովը նույնպես 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Turan–ի հետ զրույցում ակտիվիստի փաստաբան Էլչին Սադիքովը նշել է, որ դատավճիռը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։  Իր եզրափակիչ ելեույթում փաստաբանը նշել է, որ Մամեդովից պահանջել են ներողություն խնդրել արձանի առաջ եւ զղջման խոսք ասել հեռուստատեսությամբ։ «Եթե նա դա աներ, ապա դատավարություն էր չէր լինի»,– ասել է փաստաբանը։

Ամբաստանյալն իր հերթին հաստատել է, որ իրեն խոշտանգել են՝ պահանջելով ներողություն խնդրել արձանի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ