News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միջազգային արշավախումբը Ճավայան ծովում չի հայտնաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 2 հոլանդական նավերի մնացորդները, հայտնում է CNN–ը։

Պլանավորվում էր դրանցից մեկի վրա հուշատախտակ փակցնել՝ ի պատիվ դրա խորտակման 75-ամյակի։ Ժամանելով այնտեղ՝ արշավախումբը չի հայտնաբերել «Դե Ռոյթեր» եւ «Ճավա» հածանավերի մնացորդները։

Բացի հոլանդական հածանավերից՝ Ճավայան ծովում անհետացել էին նաեւ 2 բրիտանական եւ մեկ ամերիկյան նավ։ Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ իշխանությունները մտահոգություն են հայտնել դրանց անհետանալու կապակցությամբ։ Այդ նավերը ազգային հուշարձան են համարվում։

Ինդոնեզիան, որի տարածքային ջրերում էին գտնվում նավերը, տեղեկություններ չունի դրանց անհետանալու պատճառների մասին։ Հավանաբար դա ավազակների գործունեության հետեւանք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ