News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հան Մին Գուն կոչ է արել երկրի նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի հայտարարումից հետո զինված ուժերի մարտական պատրաստականությունը մեծացնել: Այս մասին հայտնում է «Ռենհափ»  գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ նման որոշում է ընդունվել Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սադրանքների հետ կապված: Նախարարը նաեւ զինված ուժերի գերագույն հրամանատարության հետ հեռուստակոնֆերանս է անցկացրել:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են նախագահի իմփիչմենթի օգտին: Կողմ է քվեարկել 300 պատգամավորներից 234-ը, դեմ՝ 56-ը, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել, ութ ձայն անվավեր է ճանաչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ