News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դոնի Ռոստովի օդանավակայանում անկայուն համաճարակային իրավիճակում գտնվող երկրներից ժամանող քաղաքացիները սանիտարա–կարանտինային հսկողության ընթացակարգ են անցնում։ Այս մասին հայտնում է «Ռոստով գազետա»–ն՝ վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությանը։

«Ստուգում են ջերմությունը, օդանավերի անձնակազմերը հրահանգավորում են ստանում ախտանշաններով վտանգավոր հիվանդությունների ի հայտ գալը բացահայտելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նման երկրներ են համարվում Հնդկաստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Չեխիան, Իսրայելը, Թուրքիան, Վրաստանը, Թաիլանդը։ Վարակիչ հիվանդությունների թվում են խոլերան, մալարիան, պոլիոմիելիտը, Դենգե տենդը, ժանտախտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ