News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Blizzard-ը հայտարարել է, որ նոր ստորաբաժանում է բացում, որը զբաղվելու է ընկերության հայտնի մեդիաֆրանշիզաների մոտիվներով գրքերի հրատարակությամբ, հայտնում է Life.ru–ն։

Նոր հրատարակչատունը կոչվելու է Blizzard Publishing ու մասնագիտանալու է առասպելական ստուդիայի Warcraft, StarCraft, Diablo ու մյուս խաղերի տպագիր արտադրանքի թողարկման ուղղությամբ։ Առաջինը ծրագրվում է թողարկել Warcraft–ի վեպերը՝ Ջեֆ Գրաբսի հեղինակած The Last Guardian-ը ու Քրիսթի Գոլդենի World of Warcraft: Rise of the Horde վեպերը։

Warcraft-ի մոտիվներով վեպերից ու կոմիքսներից բացի հրատարակչատունը նաեւ ծրագրում է տպագրել Cinematic Art of StarCraft եւ Art of Hearthstone արթբուքերը։ Blizzard-ը ուշադիր հետեւելու է, որ թողարկվող տպագիր արտադրանքը հնարավորինս աուտենտիկ լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ